երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ձեր առաջարկած հաստիքները ոչ մի դպրոցում ազատ չեն. Աշխատանքից ազատված ուսուցիչը՝ Անդրեասյանին

Ձեր առաջարկած հաստիքները ոչ մի դպրոցում ազատ չեն. Աշխատանքից ազատված ուսուցիչը՝ Անդրեասյանին

Խնդրում եմ ապահովեք մեր աշխատանքի շարունակականությունը, քանի որ ձեր առաջարկած հաստիքները ոչ մի դպրոցում ազատ չեն։ Այս մասին, այսօր կառավարության մուտքի դիմաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին դիմեց աշխատանքից ազատվող միջին մասնագիտական կրթություն ունեցեղ ուսուցիչների ներկայացուցիչը։

«Դուք գիտեք, որ եթե նոր պայմանագրեր կնքվեն, ապա մենք չենք կարող թեկուզ սովորելուց հետո էլ վերականգնվել նույն հաստիքին»,- ասաց նա:

Ուսուցիչները խնդրեցին շարունակել աշխատել մինչև այդ խնդիրների լուծումը։

Նրանք ներկայացրեցին գրավոր դիմում, որում նշված են նաև թեստերում բացահայտած խնդիրները, ինչի հետևանքով չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։

«Խնդրում ենք այնպիսի լուծում առաջարկեք, որ լինի համակարգային և հասցեական»,-նախարարաին դիմեց ուսուցիչը՝ շեշտելով, որ դիմումում առաջարկում են պատկառելի տարիքում գտնվող ուսուցիչենրի վերաբերյալ հատուկ որոշում կայացվի։

Ժանն Անդրեասյանն ասաց, որ կծանոթանա գրությանը և եթե անհրաժեշտություն լինի, ապա կկազմակերպի հանդիպում ուսուցիչների հետ։

  • Կիսվել: