չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Վահրամ Դումանյանը՝ թատրոնների վերաբերյալ Հրաչյա Հակոբյանի հայտարարության մասին

Վահրամ Դումանյանը՝ թատրոնների վերաբերյալ Հրաչյա Հակոբյանի հայտարարության մասին

Թատրոնների՝ իրար միացումը բացարձակ օպտիմալացում չէ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Պետական կամերային երաժշտական թատրոնի ու Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնի միավորմանը։

«Դեռևս միավորված չեն, բայց կա նման գաղափար և դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ։ Դա ինքնանպատակ չի» , -ասաց նա։

Անդրադառնալով պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությանը, թե  տարեկան մեկ ներկայացում հազիվ են բեմադրում, Դումանյանն աաց․

«Մենք Հրաչյա Հակոբյանի հետ որևէ քննարկում չենք ունեցել, նա իր մասնավոր կարծիքն է հայտնել և չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ Հակոբյանի հարցազրույցը»։

Նա բացառեց լուրերը, որ թատրոնի շենքը դարձնելու են ռեստորան.

«Չկա նման բան։ Մենք ունենք պետական սիմֆոնիկ նվագախումբ, որը խորթ զավակ չի և տարիներ շարունակ չունի իրեն ամրագրված շենք։ Որևիցե մեկի հաշվին որևէ բան չի արվում։ Բոլորը պետական կազմակերպություններ են»։

 

 

  • Կիսվել: