չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Դպրոցներում երկարօրյա ծառայություններ և խմբակներ ժամանակավորապես չեն գործի

Դպրոցներում երկարօրյա ծառայություններ և խմբակներ ժամանակավորապես չեն գործի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության այսօր հրապարակած կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցի համաձայն, դասարաններում սովորողների թույլատրելի առավելագույն թիվը 20-ն է։

Ըստ փաստաթղթի, դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1,5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորությունից։

20-ից ավելի սովորող ունեցող դասարանը բաժանվում է երկու խմբի, մինչև 20 երեխա ունեցող դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպվում է 54 քմ տարածք ունեցող դասասենյակում կամ համապատասխան կահավորված դահլիճում։

Մինչև դասերի սկիզբը, նախորդ օրը երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ պետք է մաքրվեն, ախտահանվեն բոլոր դռները, պատուհանները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները։

Դպրոցում պետք է պահպանվի պատշաճ օդափոխություն՝ օրվա ընթացքում առնվազն երեք անգամ՝ 8-10 րոպե տևողությամբ։ Ախտահանիչ միջոցները պետք է տեղադրված լինեն ամենուր՝ միջանցքներում, դպրոցի մուտքի մոտ, դասասենյակներում, դահլիճներում, սանհանգույցներում և այլն։

Սովորողների միաժամանակյա հոսքը կարգավորելու համար դպրոցը կարող է սահմանել երկհերթ ռեժիմ և առաջարկվում էհաճախումը կազմակերպել երկու տարբերակով՝ կամ խմբերը հաճախեն շաբաթական երեք օր, կամ օրական երկու հերթով։

Դպրոցներում զանգվածային միջոցառումները դադարեցվում են, երկարօրյա ծառայությունները և արտաուսումնական խմբակները ժամանակավորապես դադարեցվում են։

  • Կիսվել: