ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը

Դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի   Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Դիտարկվել է նշված վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։

Դրանք վերաբերել են ուղևորների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկի բացակայությանը, որոնց  հիմքերով կազմվել են արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի վերահսկողությունը շարունակական կլինի։

  • Կիսվել: