ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դիլիջանում Mercedes G-55–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան վիրավորներ

Դիլիջանում Mercedes G-55–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, Mercedes G-55 մակնիշի 08 GG 808 համարանիշի ավտոմեքենան, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը:  

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: