երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին

ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, այցելել է վիրավորում ստացած և Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» բուժում ստացող քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց վիճակով ու անհանգստացնող խնդիրներով, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար պետք է գործադրել բոլոր ջանքերը, իսկ ծայրահեղ ծանր դեպքերում հնարավոր է հիվանդների հետագա բուժումը կազմակերպել ՀՀ բուժհաստատություններում:

  • Կիսվել: