երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը. ԱՀ ՄԻՊ

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը. ԱՀ ՄԻՊ

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

՛՛Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։

Շատ շտապ, առանց հապաղելու՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: