ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարսից ծոցում եւ Օրմուզի նեղուցի արեւմտյան մասում զորավարժություններն անցկացնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը

Պարսից ծոցում եւ Օրմուզի նեղուցի արեւմտյան մասում զորավարժություններն անցկացնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը

Պարսից ծոցում եւ Օրմուզի նեղուցի արեւմտյան մասում զորավարժություններն անցկացնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը):
Sepah News-ի տվյալներով ՝ զորավարժություններն անցկացվում են "Մեծ մարգարե – 14" կոդային անվամբ, դրանց մասնակցում են ռազմածովային եւ աերոտիեզերական ուժերը:
 
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կգործարկվեն նաեւ հրթիռային ստորաբաժանումներ եւ անօդաչու թռչող սարքեր:
 
Իրանի զինված ուժերը զորավարժությունների ընթացքում տվյալներ են ստանում երկրի առաջին ռազմական արբանյակից ՝ "Նուր"անվանումով: Արբանյակը ուղեծիր է դուրս բերվել 2020 թվականի ապրիլին։
 
Նշենք, որ այս օրերին Հարավային Կովկասում լայնամասշտաբ զորավարժություններ է անց կացնում Ռուսաստանը, Նախիջևանում ընթանում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, իսկ Հայաստանում` հայ-ռուսական:

  • Կիսվել: