Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները
Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» հատուկ գործողությունների ուժերի բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ռումինիայի զինծառայողները: Այս մասին ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Տրոյական հետքեր- 2026» զորավարժություններն անցկացվում են Արևելյան Եվրոպայի երկրներում և զուգահեռաբար Վրաստանում՝ «Սևծովյան դարպասներ - 2026» խորագրով։
«Կանցկացվեն ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային գործողություններ»,-հայտնում են նախարարությունից:


