չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Դեսպան Կարմիրշալյանն ու Անդորրայի համալսարանի ռեկտորը քննարկել են կրթական համակարգերի միջև կապերի հաստատման հնարավորությունները

Դեսպան Կարմիրշալյանն ու Անդորրայի համալսարանի ռեկտորը քննարկել են կրթական համակարգերի միջև կապերի հաստատման հնարավորությունները

Անդորրա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն այցելեց Անդորրայի համալսարան և հանդիպում ունեցավ ռեկտոր Միկել Նիկոլաու Վիլայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների կրթական համակարգերի միջև կապերի հաստատման, հայաստանյան բուհերից մեկի և Անդորրայի համալսարանի միջև համագործակցության ձևավորման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը նաև գրառում կատարեց համալսարանի պատվավոր հյուրերի գրքում։

Այնուհետև դեսպան Կարմիրշալյանն այցելեց Անդորրայի կենտրոնական փողոցներից մեկում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի տեղադրված խաչքարի մոտ և ծաղիկներ խոնարհեց:

Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:

  • Կիսվել: