ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դեպքը եղել է 11-ին, ես ամսի 10-ին եղել եմ Կազանում. Հայկ Սարգսյանը՝ Տույի սպանության եւ դեպքի վայրում լինելու մասին

Դեպքը եղել է 11-ին, ես ամսի 10-ին եղել եմ Կազանում. Հայկ Սարգսյանը՝ Տույի սպանության եւ դեպքի վայրում լինելու մասին

Ես այդ սպանության հետ այնքան կապ ունեմ, որքան դուք, այսինքն կապ չունեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի, նոյեմբերի 11-ին ինքը իբր եղել է նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի տան մոտ, սպասելիս է եղել քրեական հեղինակություն Տույին, որտեղ տեղի են ունեցել արյունալի իրադարձություններ, սպանվել է 4 մարդ, այդ թվում նախկին պատգամավորն ու Տույը:

«Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, ես ամսի 10-ի առավոտյան արդեն եղել եմ Կազանում: Դեպքի մասնակիցներից որեւէ մեկին չեմ ճանաչում»,-հայտարարեց Հայկ Սարգսյանը:

  • Կիսվել: