երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԱԾ-ն գաղտնի տեղեկությանը ծանոթանալու իրավունք կտա պատերազմը քննող հանձնաժողովի անդամներին. Հայկ Սարգսյան

ԱԱԾ-ն գաղտնի տեղեկությանը ծանոթանալու իրավունք կտա պատերազմը քննող հանձնաժողովի անդամներին. Հայկ Սարգսյան

Այն անձինք, ովքեր ունեն գաղտնի և հույժ գաղտնի ինֆորմացիային տիրապետելու հնարավորություն՝ կարող են մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ինչ իրավական հիմքով են մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին:

«Հիմա ԱԱԾ-ն քննում է հանձնաժողովի նիստին հրավիրյալ անձանց, կարծում եմ, 1 շաբաթվա ընթացքում նրանց կտրվի գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք»:

Դիտարկմանը, թե այսինքն, այդ պահին նրանք չունեն այդ թույլտվությունը, բայց արդեն մասնակցում են հանձնաժողովի նիստին՝ Սարգսյանը պատասխանեց, որ այս պահին դեռ գաղտնի կամ հույժ գաղտնի տեղեկատվություն չի հրապարակվել:

  • Կիսվել: