երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
10 հետախուզվող քաղաքացիներ պատրաստ են վճարել 37 հազար դոլար և չծառայել բանակում. Հայկ Սարգսյան

10 հետախուզվող քաղաքացիներ պատրաստ են վճարել 37 հազար դոլար և չծառայել բանակում. Հայկ Սարգսյան

Հետախուզման մեջ գտնվող 27 տարեկանը լրացած մոտ 10 քաղաքացի վերադարձել են Հայաստան և պատրաստակամություն հայտնել վճարել 15 մլն դրամ եւ չանցնել պարտադիր զինվորական ծառայություն։ Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, վերջերս ընդունված աղմկահարույց օրենքի հեղինակ Հայկ Սարգսյանը։

Պատգամավորը բացատրեց, որ նրանց նկատմամբ քրեական գործերը կարճվելու են, նոր անձնագրեր են ստանալու։ Նրա գնահատմամբ՝ մեկ տարվա ընթացքում 500-ից 1000 քաղաքացի կօգտվի օրենքից:

Սարգսյանը հիշեցրեց, որ բանակում չծառայած, 27 տարին լրացած քաղաքացիները, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է կիրառվել, կարող են վճարել 2,5 մլն դրամ և ծառայել բանակում 1 տարի, վճարել 5 մլն դրամ և ծառայել վեց ամիս, վճարել 8 մլն դրամ և ծառայել մեկ ամիս կամ վճարել 15 մլն դրամ և ընդհանրապես չծառայել։

«Վերջին կետն արդեն ուժի մեջ է, իսկ մնացածի համար կառավարությունը պետք է վերջնական ընթացակարգ մշակի»,- նշեց պատգամավորը։

  • Կիսվել: