ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Դավաճանությունը գործողության մեջ. «Սասնա ծռեր»

Դավաճանությունը գործողության մեջ. «Սասնա ծռեր»

Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ կցելով ուղեգրի լուսանկարը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դավաճանությունը գործողության մեջ

Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. "Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք"։

ՀՀ կառավարությունը պարտավոր է պաշտոնապես պարզաբանել այս դավաճանական գործողությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Եթե կառավարությունը նշված քայլերը չկատարի, ապա կստանձնի դավաճանության պատասխանատվությունը։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն

11.06.2020 Երևան »։

  • Կիսվել: