շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դատախազությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու համար. Մանուկյան

Դատախազությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու համար. Մանուկյան

Դատախազությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու համար, որովհետև այն անմարդկային վերաբերմունքը, որը դրսևորվում է հազարավոր կյանքեր փրկած մարդու նկատմամբ, խոսում է մեր երկրում տեղի ունեցող հակատրամաբանական, մարդկային բանականությունից դուրս երևույթների մասին: Այս մասին այսօր դատախազության շենքի առջև հաջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի անդամ, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն բանից հետո, երբ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, փաստաբաններն արագ միջնորդություն-հաղորդագրություն են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազությունպահանջելով փոխել նրա խափանման միջոցը։

Անցել է արդեն մեկ օր, բայց Գլխավոր դատախազության կողմից որևէ արձագանք չկա, և այս պահին այստեղ հավաքված մեր հայրենակիցները կրկնում են այն իրավական պահանջը, որը ներկայացրել են պարոն Չարչյանի փաստաբանները՛՛:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը երեկ կալանավորվել է, դրանից առաջ նրա առողջական վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին մամուլում տարածվեց մի ձայնագրություն, որտեղ Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին տեղեկացնում է, որ «Հայաստան» դաշինիքի ընտրացուցակում է և պարտադրում է անպայման մասնակցել ընտրություններին։

  • Կիսվել: