երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Զուրաբիշվիլին դիմել է «Կանգնի՛ր, Վրաստան» հանրահավաքի մասնակիցներին

Զուրաբիշվիլին դիմել է «Կանգնի՛ր, Վրաստան» հանրահավաքի մասնակիցներին

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց, «Կանգնի՛ր, Վրաստան» հանրահավաքի մասնակիցներին, գրում է aliq.ge-ն:

Սալոմե Զուրաբիշվիլին միակ քաղաքական գործիչն էր, որը հայտարարություն արեց, իսկ բեմում նրա թիկունքում կանգնած էին ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական խմբերի ներկայացուցիչներ։

Նրանց հետ էր նաև «Փոփոխությունների համար կոալիցիա»-ի անդամ Էլենե Խոշտարիան, որն արդեն երրորդ օրը հացադուլ է անում.

«Ամեն ինչի պատասխանը միասնությունն է։ Միասնությունը հաղթանակ է։ Հաղթանակը չի գա ո՛չ ընտրություններին մասնակցելով, ո՛չ բոյկոտով, ո՛չ սովով, ո՛չ էլ որևէ այլ միջոցով։ Միակ պայքարը միասնության պայքարն է։ Եթե մենք բոլորս միասին կանգնենք, և դիմադրությունը միասնական լինի, ոչ ոք չի կարողանա պառակտել մեզ»:

  • Կիսվել: