ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ստորագրված համաձայնագրով կչեղարկվի նաև ՀՀ-ի ապրանքների 85 տոկոսի մաքսատուրքը
ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ստորագրված համաձայնագիրը կչեղարկի միության երկրների, այդ թվում՝ Հայաստանի ապրանքների 85 տոկոսի ներմուծման մաքսատուրքերը, հայտնել են Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարությունում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ ներմուծման մաքսատուրքերի վերացումը կիրականացվի աստիճանաբար՝ փոխադարձ առևտրի փուլային ազատականացման նպատակով։