Բաքվի դատարանում հարցաքննել են Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին
Այսօր Բաքվի դատարանում դարձյալ հարցաքննել են Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հարցեր են ուղղվել նաև ՊԲ հրամանատարի կեղծ նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, սակայն նա չի պատասխանել դրանց մեծամասնությանը:
Նշվում է նաև, որ կեղծ դատական գործերով հաջորդ շինծու դատավարությունը տեղի կունենա հունիսի 19-ին: