շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զոհված զինծառայողի մարմին

Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զոհված զինծառայողի մարմին

ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ»,-հայտնեց Նիկողոսյանը:

  • Կիսվել: