կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Դանակահարություն Նոր Խարբերդում. Մասիսի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Դանակահարություն Նոր Խարբերդում. Մասիսի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հունիսի լույս 20-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ:

Նա հայտնել էր, որ իրենց գյուղում ընկել է:

Հիվանդանոց, ապա Այնթապ մեկնած Մասիսի քրեական հետախույզները նախ պարզեցին, որ դեպքը ոչ թե Այնթապում, այլ Նոր Խարբերդում է եղել: Նոր Խարբերդում իրականացրած միջոցառումների արդյունքում ստացվեցին բացահայտման համար անհրաժեշտ տեղեկություններ, իսկ առավոտյան ժամը 8.20-ին Մասիսի բաժին բերման ենթարկվեց նույն գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ: Նա խոստովանեց, որ ժամեր առաջ Նոր Խարբերդի 21-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն է դանակով խփել Այնթապի բնակչին:
19-ամյա երիտասարդը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:

Հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկվածը ձերբակալվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: