ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չեխովի դպրոցի բակում բացվել է հուշակոթող՝ ի հիշատակ հերոս սաների

Չեխովի դպրոցի բակում բացվել է հուշակոթող՝ ի հիշատակ հերոս սաների

Չեխովի դպրոցի բակում բացվել է հուշակոթող՝ ի հիշատակ հերոս սաների: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Հայրենասեր, նվիրված, ընկերասեր. Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցի 44-օրյա պատերազմում հերոսացած վեց սաների մասին հիշողություններն այսպիսին են: Հայրենիքի հանդեպ Գևորգի, Յուրիի, Սուրենի, Աշոտի, Դավիթի ու Արթուրի նվիրվածությունը դարձավ օրինակ բոլորի համար, նաև պատգամ՝ իրենց երկիրը սիրելու և պաշտպանելու:

Տղաների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև կրթօջախի բակում տեղադրված հուշակոթողից, որի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին:

  • Կիսվել: