հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերից մեկը հանվել է

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերից մեկը հանվել է

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

 

Նախկին կարգավորումների համաձայն՝ այս փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր պահանջ էր չաշխատող անձին նպաստի այս տեսակը նշանակելու համար։

Կատարված փոփոխությունների արդյունքում՝ ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա։

  • Կիսվել: