հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Լիբանանի ՛՛Հեզբոլլահի՛՛ ռազմական թիրախների ուղղությամբ

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Լիբանանի ՛՛Հեզբոլլահի՛՛ ռազմական թիրախների ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է, որ ՛՛բազմաթիվ հարձակումներ՛՛ է արձանագրել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ և պատասխան կրակ է արձակել, նաև հարվածներ է հասցրել Լիբանանում շիական ՛՛Հեզբոլլահ՛՛ շարժման մի շարք ռազմական թիրախներին: Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի տելեգրամյան ալիքում:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. ՛՛Այսօր ավելի վաղ բազմաթիվ հարձակումներ են գրանցվել Իսրայելի հյուսիսում գտնվող Կերեն-Նաֆթալի շրջանի ուղղությամբ։ ՑԱԽԱԼ-ը պատասխան կրակ է բացել։ Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում ՛՛Հըզբոլլահի՛՛ մի շարք ռազմական թիրախներին, այդ թվում՝ ահաբեկիչների ենթակառուցվածքներին, ռազմական կառույցներին և արձակման կայանքներին՛՛:

  • Կիսվել: