Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Լիբանանին. ՑԱԽԱԼ-ը հանդես է եկել կոչով
ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի բանակը, «Հեզբոլլահին» մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և հայտարարել, որ կսկսի հարվածներ հասցնել Լիբանանի հարավին: Այս մասին տեղեկանում ենք ՑԱԽԱԼ-ի տարածած հաղորդագրությունից:
Նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը Լիբանանի հարավում գտնվող Էլ-Մանսուրի բնակավայրի բնակիչներին կոչ է արել անհապաղ լքել տները:
«Հանուն ձեր անվտանգության դուք պետք է անհապաղ լքեք տները և առնվազն 1000 մետր հեռանաք դեպի հյուսիս»,-ասված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ իսրայելական բանակը մտադիր է գործողություններ ձեռնարկել «Հեզբոլլահ» շարժման դեմ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելական ուժերը Լիբանանի հարավում կգտնվեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի Իսրայելի բնակիչներին պաշտպանելու համար։



