չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ

Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ

Ամերիկյան «Washington Post» և «New York Times» լրատվամիջոցները հայտնում են, որ հուլիսի 7-ից 8-ն Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն գաղտնի ձևով է հասել ինքնաթիռին, գրում է ermenihaber.am-ը:

Նրան թաքցրել են սննդի մատակարարման մեքենայի մեջ։ Հետո գաղտնի չվերթով Սպիտակ տան ղեկավարը Թուրքիայից մեկնել Մեծ Բրիտանիա՝ Իրանի կողմից մահափորձի սպառնալիքի պատճառով։

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թռիչքն իրականացվել է «Air Force One» ինքնաթիռով։ Ամերիկյան լրատվամիջոցները շեշտում են, որ նման գործողության են դիմել Թրամփի դեմ ուղղված «հավաստի» իրանական սպառնալիքի պատճառով։ Նմանատիպ գործողություն ժամանակին իրականացվել էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի համար։

  • Կիսվել: