ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բժիշկները պայքարում են Երևանում հրազենային վնասվածք ստացած  քաղաքացու կյանքի համար

Բժիշկները պայքարում են Երևանում հրազենային վնասվածք ստացած քաղաքացու կյանքի համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։

Նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով այս պահին գտնվում է վիրահատարանում, տեղափոխվել է նշված թաղամասի 7/6 շենքի բնակարաններից մեկից։ Վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ Մխիթար Ղ․-ն է։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանները նշված շենքի 104 բնակարանում՝ դռան մոտ, հայտնաբերել են արնանման հետքեր, միջանցքում՝ գաղտնի փականով դանակ և թափթփված իրեր։ Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու փորձաքրեագետը։

 

  • Կիսվել: