երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բուժաշխատողներն ահազանգում են, որ կան դեղեր՝ միլիգրամով են նշանակել և համակարգը չի ճանաչել․ Սոնա Ղազարյանը՝ էլեկտրոնային դեղատոմսով դեղ գնելու մասին

Բուժաշխատողներն ահազանգում են, որ կան դեղեր՝ միլիգրամով են նշանակել և համակարգը չի ճանաչել․ Սոնա Ղազարյանը՝ էլեկտրոնային դեղատոմսով դեղ գնելու մասին

Սա շատ կարևոր ռեֆորմ  է, և ես լսել եմ այն հետևանքների մասին, որոնք տեղի են ունենում, երբ քաղաքացին ինքնաբուժությամբ է զբաղվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսով դեղ գնելուն:

«Այդտեղ մենք վեճ չունենք, մենք ավելի շատ վեճ ունենք այս համակարգի ներդրման անհարթ լինելու հարցում»,- ասաց նա և նշեց, որ քաղաքացիները, բուժաշխատողներն ահազանգում են, որ կան դեղեր՝ միլիգրամով են նշանակել և համակարգը չի ճանաչել:

«Մենք պետք է բաց խոսակցություն ունենանք քաղաքացիների հետ և այս ռեֆորմը կարողանանք հարթ անցկացնել՝ պատրաստելով քաղաքացուն և բուժաշխատողին: Երբ քաղաքացին հստակ ասում է, թե  որտեղ է առանց դեղատոմսի գնալու և դեղ գնելու, սրանով խնդիր չեն լուծում, այլ սև շրջանառությունն են ավելացնում»,- ասաց նա:

  • Կիսվել: