ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բուլղարիայի նախագահը ՀՀ դեսպանին պարգևատրել է «Մադարսկի կոննիկ» առաջին աստիճանի շքանշանով

Բուլղարիայի նախագահը ՀՀ դեսպանին պարգևատրել է «Մադարսկի կոննիկ» առաջին աստիճանի շքանշանով

Բուլղարիայում իր առաքելությունն ավարտող ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռումեն Ռադևի հրամանագրով պարգևատրվել է «Մադարսկի կոննիկ» առաջին աստիճանի շքանշանով՝ „երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ունեցած իր ներդրման համար»:

Այս մասին ասված է Բուլղարիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Արմեն Սարգսյանը Բուլղարիայում ՀՀ դեսպան է նշանակվել 2016 թ. մարտի 14-ին։

  • Կիսվել: