ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Բուհեր չընդունված դիմորդները պահանջում են հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ

Բուհեր չընդունված դիմորդները պահանջում են հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ

Այսօր ևս բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիան են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպի իրենց հետ:

Նրանց հետ հանդիպեց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը, ասաց, որ քաղաքացիներին կարող է ընդունել փոխնախարար Թամրազյանը, սակայն վերջիններս հրաժարավեցին:

Ակցիայի մասնակիցները մեկ ժամ ժամանակ տվեցին նախարարին, որից հետո, ըստ նրանց, կանեն իրենց քայլերը. «Մենք մինչև վերջ պայքարելու ենք»:

  • Կիսվել: