չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երևանում է ԵԽ գլխավոր քարտուղարը. բողոքի ակցիա ԱԳՆ շենքի մոտ

Երևանում է ԵԽ գլխավոր քարտուղարը. բողոքի ակցիա ԱԳՆ շենքի մոտ

Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ՀՀ ԱԳ նախարարության դիմաց՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով։

Նշենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և մտադրություն ունեն Բուրիչից պահանջել՝  ԵԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ և բանաձև ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ  պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։

  • Կիսվել: