շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բնության հուշարձան Ակնա լճի ափին մանղալով տաղավար են տեղադրել. ահազանգ

Բնության հուշարձան Ակնա լճի ափին մանղալով տաղավար են տեղադրել. ահազանգ

Armenian Geographic-ի հիմնադիր Տիգրան Շահբազյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ հուշարձանների ցանկում ներառված Ակնա լճի ափին տաղավար են տեղադրել, մանղալ և մարդկանցից փող են վերցնում:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ակնա լիճը բնության հուշարձան է։ Գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին։
Ինչպես գիտենք ցանկացած գործունեություն, որը խաթարում է բնության հուշարձանի տեսքն արգելված է օրենքով։

Հարցի բարոյական կողմի մասին չեմ էլ խոսում, որ ինչ-որ մեկը որոշել է իր «ճաշակով» բիսեդկա սարքի, մանղալ դնի ու մարդկանցից էլ փող վերցնի։
Պահանջում եմ ապամոնտաժել և տուգանել սարքողին ու մարդկանցից գումար շորթողին՛՛։

Շահբազյանի գրությանն արձագանքել  է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա գրել է. ՛՛Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին գրություն կգնա՝ ապամոնտաժելու եւ վարչարարություն անելու տեղում՛՛։

  • Կիսվել: