Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած UFC 331 մրցաշարում միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը հաղթել է բրազիլացի Բրունո Ֆերեյրային:
28-ամյա մարտիկն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ: Հաղթանակը տոնելիս Շահբազյանն օկտագոնում ծածանել է Հայաստանի պետական դրոշը:
Խառը մենամարտերում (MMA) Շահբազյանն անցկացրել է 23 մենամարտ, որոնցից 17-ում հաղթել է, իսկ 6-ում՝ պարտվել: 33-ամյա Ֆերեյրան իր ակտիվում այժմ ունի 15 հաղթանակ և 5 պարտություն:


