շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բնակարանից գողացել էր չհրկիզվող պահարան․ Աշտարակի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Բնակարանից գողացել էր չհրկիզվող պահարան․ Աշտարակի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հունվարի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երեւան քաղաքի Օրբելու փողոցից, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ջրվեժ համայնքի 59-ամյա մի բնակչի։

Պարզվել է՝ նա դեկտեմբերի 22-ին հարմարեցված բանալիով բացել էր Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկի դուռը եւ ննջարանից հափշտակել չհրկիզվող պահարան, որի մեջ եղել էին փամփշտակալ՝ որսորդական 12 փամփուշտով, եւ տետրեր:

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: