Բեյրութում պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Բեյրութում պայթյունի զոհ է դարձել 100 մարդ։ Նման տվյալներ է ներկայացրել Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով լիբանանյան Կարմիր խաչի ընկերությանը, գրում է TASS գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 78 զոհվածների մասին:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տուժածների թիվը գերազանցել է 4 հազարը:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման եւ բազմաթիվ վիրավորների մասին: