Իսրայելը հարվածել է Բեյրութում «Հեզբոլլահի» օբյեկտներին
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման՝ Բեյրութի արվարձանում գտնվող օբյեկտներին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի գնդակոծության։ Այս մասին հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։
Հաղորդագրության մեջ ասված է, որ գործողությունն իրականացվել է որպես պատասխան միջոց Իսրայելի ուղղությամբ իրականացված հարձակմանը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Տեսանյութը՝ այստեղ:



