Մուրացան փողոցում տեղի ունեցած զինված միջադեպով 1 անձ ձերբակալվել է. ՔԿ
Երևանի Մուրացանի փողոցում երեկ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպով մեկ անձ ձերբակալվել է։
«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Մուրացան փողոցում մեկ քաղաքացի է սպանվել, իսկ 15-ամյա մի տղա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։



