Հայաստանի առանձին շրջաններում կրկին կարկուտ է սպասվում. եղանակի տեսություն
Այսօր Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18-23-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում այսօր անձրև չի գա։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +33–ից +35, գիշերը` +20-ից +22 աստիճանի սահմաններում։


