չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բեյրութում ցուցարարները փորձում են մոտենալ խորհրդարանական պալատին

Բեյրութում ցուցարարները փորձում են մոտենալ խորհրդարանական պալատին

Բեյրութում ընդդիմադիր շարժման ակտիվիստները գրոհում են Օմարի մզկիթից դեպի Պլաս Էտուալ հրապարակում գտնվող խորհրդարանական պալատ տանող ճանապարհին տեղակայված մետաղական և բետոնե արգելապատնեշները:

Ինչպես հաղորդում է TASS-ի թղթակիցը, ոստիկանների ուղղությամբ քարեր են նետվում, ի պատասխան լսվում են կրակոցներ, հատուկ ջոկատայինները ռետինե փամփուշտներ են օգտագործում:

Նշվում է, որ ոստիկաններն արցունքաբեր գազ դեռ չեն կիրառում, քանի որ ցուցարարների շարքերում կան բազմաթիվ կանայք ու երեխաներ

Ցուցարարներին չի բավարարում միայն կառավարության հրաժարականը, որի մասին հայտնի է դարձել նախօրեին: Այժմ ընդդիմությունը պահանջում է նաև նախագահ Միշել Աունի հրաժարականն ու խորհրդարանի ցրումը, ինչպես նաև արտահերթ ընտրությունների անցկացում:

  • Կիսվել: