ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ նախարարության շենք, կա 100-ից ավելի տուժած

Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ նախարարության շենք, կա 100-ից ավելի տուժած

Բեյրութում քիչ առաջ ցուցարարները գրոհել են Լիբանանի Էկոնոմիկայի նախարարության շենքը, հաղորդում է տեղական MTV հեռուստաալիքը:

RIA Novosti գործակալության փոխանցմամբ, ավելի վաղ հաղորդվել էր, որ անկարգությունների մասնակիցները ներխուժել են ԱԳՆ շենք։ 

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, այսօր Բեյրութի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ զանգվածային բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջեւ, քարեր են նետվել, ոստիկաններն էլ  գործի են դրել արցունքաբեր գազ

RIA Novosti գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան Կարմիր խաչին, հայտնում է, որ  ուժայինների հետ բախումների ժամանակ մոտ 109 մարդ է տուժել հակակառավարական ակցիաներից։

Նշվում է, որ 22 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ևս 87-ը  բուժօգնություն է ստացել տեղում:

  • Կիսվել: