երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել

Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել

Բեյրութի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ զանգվածային բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջեւ, քարեր են նետվել, ոստիկաններն էլ  գործի են դրել արցունքաբեր գազ։ Այս մասին հաղորդում Է «ՌԻԱ Նովոստի» -ի թղթակիցը:

Նշվում է, որ Ժամը 16։00-ին Բեյրութում սկսվել է հակակառավարական զանգվածային հանրահավաքը ։ Սակայն այն շատ արագ վերածվել է անկարգությունների։

Լրագրողի խոսքով՝ իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործում խորհրդարանի շենքի մոտից մարդկանց հեռացնելու համար։ Ցուցարարներն ի պատասխան քարեր են նետում։

Պարբերաբար իրավապահները նահանջում են բազմության և քարերի կարկուտի տակ։ Տարածքում լրացուցիչ ուժեր են կուտակվում։

Նշվում է, որ առնվազն 5 ցուցարար է տուժել գազի պատճառով։ Ուժայիններից մեկը տուժել է քարի ընկնելու պատճառով։



  • Կիսվել: