հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բեյրութի պայթունից զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է

Բեյրութի պայթունից զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է Դելիա Փափազյանը։ Այս մասին գրում է «Արևելքը»։

Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում և զոհ է գնացել օգոստոսի 4-ին Բեյրութի խոշոր պայթյունին:  Այս մասին Արեւելքը տեղեկացել է Լիբանանից:

Նա պայթյունից զոհված 5-րդ հայն է:

Նշենք, որ նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով  100 մարդու կյանք է խլել:

Ավելի վաղ հայտնել էինք քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները:

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

  • Կիսվել: