ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բեռնատարի վարորդները բացել են մաքսակետեր տանող ճանապարհները

Բեռնատարի վարորդները բացել են մաքսակետեր տանող ճանապարհները

Այս պահին Հայաստանի բոլոր մաքսային անցակետերը բնականոն աշխատում են, բեռնատարի վարորդները բացել են մաքսակետեր տանող ճանապարհները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից բեռնատարի վարորդ Գևորգ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ բեռնատարների վարորդները, որոնք նախորդ օրը երեկոյան փակել էին անցակետերը, այժմ սպասում են հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստում հարցի քննարկմանը։

«Կարծում եմ , որ խնդիրը կլուծվի»,– նշեց նա։

Նշենք, որ նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։ Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների, չպետք է վերաբերվի նրանց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։

  • Կիսվել: