կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բերման էր ենթարկվել բնակարանային գողության փորձի կասկածանքով․ Սպիտակի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Բերման էր ենթարկվել բնակարանային գողության փորձի կասկածանքով․ Սպիտակի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Սպիտակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 45-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից փորձել է գողություն անել։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունվարի 26-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին:

Պարզվել է, որ նա, օգտվելով այն հանգամանքից, որ տանտերերն արտասահմանում են, կացնով կոտրել էր Շիրակամուտ գյուղի տներից մեկի պատուհանը, մտել ներս, սակայն գողանալու հարմար բան չգտնելով՝ հեռացել էր։

45-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: