Բազմաթիվ հատված ծառեր Ստեփանավանի անտառում. ահազանգ
Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է Ստեփանավանի անտառում ծառեր հատելու մասին։
Հայտարարությունում, ասվում է․
"Քաղաքացիներից այսօր ստացել ենք այս ահազանգն այն մասին, որ Ստեփանավանի Ալլեյա կոչվող տարածքի վերջնամսում կան բազմաթիվ հատված ծառեր՝ մոտ 30 հատ, հիմնականում սոճի տեսակի։ Մեկնաբանություններում կդնենք նաև տեսանյութերը՝ պահանջելով պետական լիազոր մարմիններից անել համապատասխան գործողություններ"։