հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բարձրաձայնած հարցերի լուծման մասին հիմա դեռ վաղ է խոսել․ ավարտվեց զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ

Բարձրաձայնած հարցերի լուծման մասին հիմա դեռ վաղ է խոսել․ ավարտվեց զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ

Այսօր ժամկետային զինծառայողների ծնողների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվեց:

Հանդիպմանը մասնակցած ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը իրենց ընդառաջել է, լսել իրենց բարձրացրած խնդիրները: 

«Եկանք համաձայնության վարչապետի հետ՝ ևս մեկ անգամ հանդիպելու մոտ ժամանակներս»,- ասաց ծնողը՝ նշելով, որ իրենց բարձրաձայնած հարցերի լուծման մասին հիմա դեռ վաղ է խոսել, հանդիոպւմից բավարարված չեն:  

«Մենք խոսել ենք ընդհանուր խնդիրներից»,- հավելեց նա:  

 

  • Կիսվել: