շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել

Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջով տեղեկացնում են, որ իրենց տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել։

«Սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են բեռնատարների ախտահանման աշխատանքները։

Առաջին գծում մասնագետներն աշխատում են 24/7 ռեժիմով։ Այս անցակետով այժմ թույլատրված է բեռնատարների ելումուտն ու ՀՀ քաղաքացիների վերադարձը»,- մանրամասնել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

 

  • Կիսվել: