չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Բագրատաշենի անցակետում ակցիա իրականացնող քաղաքացիների խնդիրը լուծվել է

Բագրատաշենի անցակետում ակցիա իրականացնող քաղաքացիների խնդիրը լուծվել է

Ինչպես արդեն հայտնել ենք, Բագրատաշենի անցկատում երեկվանից մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք Ռուսաստանից Հայաստան եկած մեր հայրենակիցներն են, ովքեր կարանտինի հետևանքով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան, գրում է ArmDaily.am-ը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Այնազյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը լուծվել է: Վաղն առավոտյան ժամը 08:00-ին մենք արդեն կհատենք սահմանը, ավտոբուսները, որոնք վարձել ենք մենք, արդեն այստեղ են: Թվով 65 հոգի ենք: Մարդիկ կան, ովքեր ունեն առողջական խնդիրներ: Իսկ ցույցի մասնակիցներից ՀՀ քաղաքացիները հանձնել են Covid19-ի թեստ, պատասխանները բացասական են եղել: Առավոտյան մեզ կմիանա նաև ՌԴ դեսպանը, կանցկացի սահմանը և հետ կվերադառնա:

ՌԴ դեսպանատունը բանակցել է վացական կողմի հետ, վրացական կողմը տվել է համաձայնությունը, որ առավոտյան ժամը 08:00-ին հատենք սահմանը: Ոստիկանների ուղեկցությամբ առանց կանգառի հատելու ենք սահմանը, ավտոբուսները Վրաստանի տարածքում րավունք չունեն կանգնելու, գնալու ենք մինչև մյուս սահմանը»:

 

  • Կիսվել: