շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բաղրամյան պողոտայում հանրահավաքն ընդմիջվել է. սպասում են լուրի՝ նախագահականից

Բաղրամյան պողոտայում հանրահավաքն ընդմիջվել է. սպասում են լուրի՝ նախագահականից

Այս պահին Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքում ընդմիջում է հայտարարվել:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ իրենք սպասում են լուրի ՀՀ նախագահի նստավայրից, որ տեսնեն՝ արդյոք նախագահը դիմելու՞ է ՍԴ՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդության հետ կապված, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը երեկ հայտարարել էր, որ չի ստորագրելու Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, սակայն նաեւ չի դիմելու ՍԴ այդ հարցով:

Այսօր նա հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ, վերջիններս հորդորել են դիմել ՍԴ այդ հարցով: Նախագահն էլ խոստացել է, որ օրվա ընթացքում իր դիրքորոշումը կհայտնի:

 

  • Կիսվել: