հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Բացահայտվել է Արտենի գյուղում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ)

Բացահայտվել է Արտենի գյուղում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ)

Ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արթիկ քաղաքի 39-ամյա մի բնակիչ Արտենի գյուղում բնակարանային գողություն է արել:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, օգոստոսի 18-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին:

Պարզվել է` նա օգոստոսի 9-ին, ժամը 20-ի սահմաններում, Արտենի գյուղի մի տնից հագուստ եւ օծանելիք է գողացել:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: