շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Բա մարզահամերգայինում ի՞նչ պետք է տեղի ունենա․ Փաշինյանը՝ աղմկահարույց հարսանիքի մասին

Բա մարզահամերգայինում ի՞նչ պետք է տեղի ունենա․ Փաշինյանը՝ աղմկահարույց հարսանիքի մասին

Ես զարմացած եմ, մի հետաքրքիր տեսարանի եմ ականատես եղել. աղմուկ բարձրացավ, որ մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հասկանու՞մ եք, այն որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր բառիս բուն իմաստով, քանդվում, քայքայվում էր, և մենք այսքան միլիարդներ ենք դնում, միլիարդներ ենք դնում, չէինք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա ասենք մարզահամերգային համալիրում ի՞նչ պիտի տեղի ունենա։ Ընդհակառակը պետք է քաջալերել նման միջոցառումները»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում: «Իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգն աշխատել, կարող են երաժիշտները հավելյալ գումար ստանան, վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն և հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենանք: Չէ, եկեք ձեռք չտանք, չմոտենաք համալիրին»,- նշեց նա:

  • Կիսվել: